Բաժիններ՝

1 շաբաթում հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6062 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 366 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 1484, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 528, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 374, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 66 և 2054 այլ իրավախախտում։ 171 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 427-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 63-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 164-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 64 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15366 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 270 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 250 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 600, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 4854, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 208, վարելու ընթացքում ծխելու՝ 380, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 578, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 24, արագության գերազանցման՝ 1840 և 4142 այլ իրավախախտում։ 447 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1633-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 211-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 168-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 54 անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031