Բաժիններ՝

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։

Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում:

Հուլիսի 23-ին ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031