
Կասպից ծովի մակարդակն իջել է ռեկորդային ցածր մակարդակի

Կասպից ծովի մակարդակն իջել է դիտարկման ամբողջ շրջանի համար նվազագույնից ցածր մակարդակի․ այն կազմում է մինուս 29 մ ըստ բարձրությունների բալթյան համակարգի:
Ծովի մակարդակի իջեցումն արտացոլվում է ամենածանծաղ հյուսիսային մասում, որը ողողողում է Ռուսաստանի և Ղազախստանի ափերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կասպյան ձկնային տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի Վոլգա-կասպյան մասնաճյուղում:Կասպից ծովի մակարդակի իջեցումը տեղի է ունենում 1990-ական թվականների կեսերից, 2020 թվականից ի վեր մակարդակն իջել է գրեթե 0,8 մ-ով:
Իջեցումը տեղի է ունեցել Վոլգայի տարեկան ջրհոսքի նվազման ֆոնին, որը ծովում ջրի հիմնական աղբյուրն է:
Մասնաճյուղում նաև նշել են, որ մթնոլորտում ջերմոցային գազերի աճի պատճառով ջերմաստիճանը բարձրանում է, ինչը նշանակում է, որ ջուրն ավելի արագ է գոլորշիանում ծովի և գետերի մակերևույթից: Բացի այդ, մարդիկ ջուրն ակտիվորեն գործածում են ոռոգման համար, աճում են արդյունաբերության և բնակարանային-կոմունալ ծառայությունների կարիքներն այն գետերից, որոնք սնում են Կասպից ծովը։Կասպից ծովը խոշորագույն փակ ջրավազանն է Երկրի վրա:
Կասպից ծով է թափվում ավելի քան 130 գետ, որոնցից առավել խոշորներն են Վոլգան, Ուրալը, Թերեքը, Սուլակը, Սամուրը: Կասպից ծովի ափամերձ գծում են գտնվում հինգ պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրանը: