Բաժիններ՝

Տավուշում բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարnրդի վրա

Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։

Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է և բեռնատարը ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները վարորդի դին հանել են և պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031