Բաժիններ՝

«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ին

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ոստիկանություն զորքերի զորամասի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա Արսեն Թ.-ին, ապա բախվել վերջինի «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենային:

Վթար-վրաերթի հետևանքով Արսեն Թ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն նշված բժշական կենտրոնում շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ իրենք ազատ տեղ չունեն, ինչից հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

«Hyundai»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բախման հետևանքով «Chery Tiggo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս