Բաժիններ՝

Սիրիայի նախագահը հայտարարել է աս-Սուվեյդա նահանգում անհապաղ hրադադարի մասին

Աս-Սուվեյդա նահանգի դրուզներով բնակեցված շրջանում մի քանի օր տևած արյունահեղությունից հետո Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է անհապաղ և համապարփակ հրադադարի մասին։ Արյունահեղության արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սիրիայի նախագահը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները բոլոր շրջաններում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031