Բաժիններ՝

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ զինված ուժերը հուլիսի 19-ին հարվածային անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի մի քանի քաղաքների և շրջանների վրա։ Ավելի քան 20 դրոն հարվածել է Օդեսային տարբեր ուղղություններից։

Քաղաքի ղեկավար Գենադի Տրուխանովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնկվել է հրդեհ բնակելի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղից փրկարարները մարդկանց են դուրս բերել կրակի ծուղակից։

Օդեսայի շրջանի վարչակազմը հայտնել է մեկ զոհի և երեք վիրավորի մասին։Նույն գիշեր հարձակման է ենթարկվել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքը։ Տարածաշրջանի ղեկավարի տվյալներով՝ ռուսական կողմը կիրառել է ինչպես հրթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր։ Հարվածների հետևանքով վնասվել են հրշեջ բաժանմունք, արդյունաբերական օբյեկտներ և բնակելի շինություններ։

Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չեն հաղորդվում։Ռուսական ուժերը թիրախավորել են նաև Խերսոնը․ երկու քաղաքացի վիրավորվել է։ Սումիի շրջանն էլ ենթարկվել է զանգվածային հրթիռային և դրոնային հարվածների։ Ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ, վնասվել են բնակելի շենքեր։ Նախնական տվյալներով՝ Սումիում տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031