Բաժիններ՝

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկեր

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տիպի տանկեր մոտ 160 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակում։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզի խոսքով՝ Ուկրաինան արդեն ստացել է 49 տանկերի մեծ մասը, իսկ մնացածը կհասցվեն առաջիկա ամիսներին։

«M1A1 Abrams տանկերը զգալի ներդրում կունենան Ուկրաինայի շարունակական պայքարում Ռուսաստանի անօրինական և անբարոյական ներխուժման դեմ»,- հայտարարել է Մարլզը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս