Բաժիններ՝

ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ավելի քան 70 ուկրաինական դրոն. Մոսկվայում և Ռոստովի մարզում վնասներ են արձանագրվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության միջոցները հուլիսի 19-ի գիշերը խոցել են 71 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-նՄոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 13 անօդաչուներից մի քանիսը խոցվել են Իստրինսկի և Սոլնեչնոգորսկի շրջաններում։ 

Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ պայթյուններ են լսվել նաև Նախաբինոյում և Զելենոգրադում։ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել։

Մերձմոսկովյան Դմիտրովսկի շրջանում խոցված մեկ անօդաչուի բեկորները վնասել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, սակայն այն արդեն վերանորոգվել է։

Ռոստովի մարզի Կամենսկում և Կամենսկի շրջանում դրոնների բեկորների ընկնելու հետևանքով հրդեհվել են մի քանի տներ ու տնտեսական շինություններ։ Տուժել է մի կին։ Բեկորները վնասել են նաև Լիխայա-Զամչալովո երկաթուղային ուղղության կոնտակտային ցանցը, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների երթևեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս