Բաժիններ՝

Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ

Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում:

Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքպետ Էդուարդ Բաբայանը:

Քաղաքապետը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031