
Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարեքը հայտարարել է, որ Իսրայելը և Սիրիան պայմանավորվել են կրակի դադարեցման մասին։
Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Բարեքը X սոցիալական ցանցում գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ, պայմանավորվել են հրադադարի մասին։ Հրադադարն «ընդունվել է» Թուրքիայի, Հորդանանի և հարևան այլ երկրների կողմից։
«Մենք կոչ ենք անում դռուզներին, բեդուիններին և սուննիներին վայր դնել զենքը և այլ փոքրամասնությունների հետ միասին կառուցել նոր և միացյալ սիրիական ինքնություն», — գրել է Բարրեկը։
Չորեքշաբթի օրը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսին, ինչպես նաև երկրի հարավում գտնվող կառավարական զորքերին։ Իսրայելը պահանջել է նրանց նահանջել և հայտարարել, որ Իսրայելը ձգտում է պաշտպանել սիրիացի դրուզներին։ Դրուզները փոքր, բայց ազդեցիկ փոքրամասնություն են, որոնք հետևորդներ ունեն նաև Լիբանանում և Իսրայելում։