Նախընտրական պայքար չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ ՔՊ նոր վարչություն կընտրվի։

Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների միջեւ կենաց-մահու պայքար չի ընթանում։

Շարքայինները հասկացել են, որ ոչ թե համագումարի մասնակից 1000 պատվիրակներն են իրենց ընտրելու, այլ՝ «շեֆը»՝ Նիկոլ Փաշինյանը, եւ նրանց բոլոր գործողությունները նրան գոհացնելուն են միտված։

Թեկնածուներին շշուկներ են հասել, որ Նիկոլ Փաշինյանն իր հավատարիմների միջոցով պատվիրակներին փոխանցել է, թե «ինչպիսի վարչություն» է ուզում տեսնել, ուստի արդեն գիտեն` ում ընտրել, ում` ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031