
42-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: