Տիգրան Ավինյանի կարծիքով՝ իր նկարները Երևանում ամենուր կարող են փակցված լինել, իսկ Սամվել Կարապետյանինը իր տարածքում՝ ոչ

Շառլ Ազնավուրի արձանի բացումից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի պատկերով պաստառների հեռացմանը։

«Սա պարզապես օրենքի պահպանման հարց է։ Սակայն, հաշվի առնելով նաև տվյալ ընտանիքի իրավիճակը, որոշ տեղերում ընդհանրապես չենք միջամտել»:

Լրագրողի այն հարցին, թե ինչու իր քարոզչական պաստառներն օրինական են համարվում, իսկ Սամվել Կարապետյանի պատկերով պաստառները՝ ոչ, Ավինյանը պատասխանեց. «Քանի որ քարոզչական պաստառներն տեղադրվել են քարոզարշավի շրջանակներում, և այդ հնարավորությունը տրվել էր նաև իմ մյուս մրցակիցներին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031