Բաժիններ՝

Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները 4 մարդու կյանք են խլել, 5000 մարդ տարհանվել է

Հարավային Կորեայի կենտրոնական և հարավային շրջաններում երեք օր շարունակվող տեղատարափ անձրևների հետևանքով մահացել է 4 մարդ, 1 անհետ կորած է, ավելի քան 5000 մարդ տարհանվել է։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Հեղեղները վնաս են պատճառել գրեթե 500 հանրային և շուրջ 300 մասնավոր սեփականության օբյեկտների։Երկու ուղևորատար լաստանավային երթուղու աշխատանքը դադարեցվել է, մասամբ կասեցվել է գնացքների երթևեկությունը։

Տեղի են ունեցել նաև հոսանքազրկումներ։

Հարավային Կորեայի կառավարությունը մոբիլիզացրել է համապատասխան նախարարություններն ու գործակալությունները՝ աղետին լիարժեք արձագանքելու համար։

Կորեայի օդերևութաբանական վարչությունը կանխատեսում է ևս 100-200 մմ տեղումներ հարավային մի շարք քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս