
36-ամյա երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է բաժին

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, հուշանվեր-թղթադրամ և էլեկտրական կշեռք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։