Բաժիններ՝

Գերագույն ռադան հաստատել է Սվիրիդենկոյին Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Ուկրաինայի Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետ։ Որոշմանը կողմ է քվեարկել 262 ժողովրդական պատգամավոր։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Այսպիսով, 39-ամյա Սվիրիդենկոն դարձել է անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ Մինչև վարչապետի պաշտոնում նշանակվելը Յուլյա Սվիրիդենկոն զբաղեցնում էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։ 

Մինչ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիհալը, որն անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերկարն է աշխատել այս պաշտոնում՝ 5 տարուց ավելի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, սակայն այժմ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրում է, որ նա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածուներից մեկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031