Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի կարելի վարել առանց նախապայմանների

Իրանը պետք է նախապայմաններ առաջադրի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար:

Նման պահանջ են ներկայացրել Իրանի խորհրդարանի անդամները:             

«Քանի որ ԱՄՆ-ն բանակցություններն օգտագործեց Իրանին մոլորեցնելու և սիոնիստական վարչակարգի հարձակման քողարկում ապահովելու համար, այլևս հնարավոր չէ երկխոսություն վարել նախկինի պես: Անհրաժեշտ է նախապայմաններ առաջադրել։ Մինչև  դրանց կատարումը նոր բանակցություններ հնարավոր չեն», – մեջբերում է ISNA գործակալությունը խորհրդարանականների հայտարարության տեքստը:

Հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց առաջ Վաշինգտոնը և Թեհրանն անուղղակի բանակցությունների մի քանի փուլ էին անցկացրել։ Բանակցությունների հերթական փուլը չեղարկվել էր իսրայելական հարվածների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031