Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Patriot ՀՕՊ համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիան արդեն իսկ Կիևին մատակարարում է Patriot զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիայից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from FOX-ը։

«Դրանք արդեն մատակարարվում են։ Դրանք գալիս են Գերմանիայից, ապա փոխարինվում են Գերմանիայում», – ասել է նա լրագրողներին։

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ «բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները կստանա ամբողջական փոխհատուցում»։

Վճարումները կկատարվեն կա՛մ ՆԱՏՕ-ի միջոցով, կա՛մ անմիջապես ԵՄ անդամ պետությունների կողմից, և ԱՄՆ-ն «պարտավոր չի լինի որևէ ներդրում կատարել, մենք մեր գումարը ամբողջությամբ կվերադարձնենք»։

Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին ասել է, որ «հիանալի կլինի» Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031