Բաժիններ՝

Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 100 մարդ՝ վիրավորվել

Սիրիայի աս-Սուեյդա նահանգում բախումներ են տեղի ունեցել արաբական ցեղախմբերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև, որի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Այյս մասին հայտնում է Syria TV-ն։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 14-ին հայտարարել է աս-Սուեյդա նահանգում զինված հակամարտությունը լուծելու և անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով Պաշտպանության նախարարության հետ համակարգմամբ միջամտություն սկսելու մասին: Հայտարարության մեջ նախարարությունը հաստատել է արյունալի միջադեպերի բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց իրավասու դատական մարմիններին հանձնելու իր վճռականությունը՝ ապահովելու կայունության վերականգնումը, օրենքի գերակայության ամրապնդումը և նման ողբերգությունների կրկնության կանխումը։
Ներքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Նախարարությունը շեշտել է անվտանգության ուժերի տեղակայման արագացման և համապարփակ երկխոսություն սկսելու կարևորությունը։

Աս-Սուեյդայի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը կոչ է արել բնակիչներին ցուցաբերել զսպվածություն և արձագանքել ճգնաժամի զսպմանն ուղղված նախաձեռնություններին
Իր հերթին, դրուզ համայնքի հոգևոր ղեկավարությունը կրկին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, նաև պահանջել է անվտանգություն Դամասկոս-Սուեյդա ճանապարհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031