Մենք գիշերը կմնանք Ազատության հրապարակում, նույնիսկ քնապարկն է արգելված. Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը գրում է. «Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ մեր հանրահավաքը՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից:

Իշխանությունները ոչ միայն ապահովեցին բազմաթիվ ոստիկանների ներկայություն ու աջակցություն մեր պայքարին, այլև՝ պաշտպանեցին հասարակական կարգն ու միգուցե սահմանադրական կարգը արցախցիներիս ահաբեկչական ոտնձգություններից, ինչպիսին, օրինակ, խաղաղ երթն ու վրանների տեղադրումն են:

Դե էլ չասեմ, որ, ըստ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների, նույնիսկ քնապարկն է արգելված իր Ազատության հրապարակում՝ հավանաբար վախենալով դրա զանգվածային ոչնչացման հնարավորություններից:

Իսկ մենք գիշերը կմնանք այստեղ՝ մեր հայտարարած նստացույցի շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031