Բաժիններ՝

Ժոզեֆ Աունն Իսրայելին կոչ է արել ամբողջությամբ դուրս գալ Լիբանանի տարածքից

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումը ներկայում Բեյրութի արտաքին քաղաքականության մաս չի կազմում և կոչ է արել Իսրայելին ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Լիբանանից։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ 

«Խաղաղությունը պատերազմական վիճակի բացակայությունն է, և սա է, ինչ մեզ համար կարևոր է Լիբանանում այս պահին։ Ինչ վերաբերում է կարգավորման հարցին, ապա այն ներկայումս Լիբանանի արտաքին քաղաքականության մաս չի կազմում»,-ասել է Աունը՝ կոչ անելով Իսրայելին լիովին դուրս գալ Լիբանանից։

Նշենք, որ Իսրայելը շարունակում է խախտել Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա նոյեմբերին։ Հրադադարի պայմանների համաձայն՝ Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ը ստիպված է եղել նահանջել Լիտանի գետի հյուսիս։ Իսրայելը դեռևս զբաղեցնում է Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական վայրեր։

Թել Ավիվը նաև պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր վայրերին՝ հատկապես հարավային շրջաններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս