Բաժիններ՝

Շախմատի կանանց աշխարհի գավաթի 2-րդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է Անտոանետա Ստեֆանովային

2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջել է գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երկրորդ փուլում պայքարից դուրս է մնացել նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, որը թայ-բրեյքում զիջել է միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային:

Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 7 փուլով:

Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա:

1:1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս