Բաժիններ՝

Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է 1 միլիարդ եվրո՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի հաշվին:

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալն իր Telegram ալիքում: 

«Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին իրենց համերաշխության և վստահության համար», – գրել է Ուկրաինայի վարչապետը:

Շմիհալի խոսքով՝ տարեսկզբից Ուկրաինան արդեն ստացել է ավելի քան 18,5 միլիարդ դոլար՝ ռուսական սառեցված գումարների հաշվին։ 

«Մենք այդ միջոցներն ուղղորդում ենք Ուկրաինայի կայունությանը և արագ վերակառուցմանը», – հավելել է նա:

Շմիհալը նաև գործընկերներին կոչ է արել համագործակցել իրենց հետ՝ «ռուսական բոլոր ակտիվների լիակատար բռնագրավման համար իրավական գործիքներ մշակելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031