Բաժիններ՝

ԱՄՆ-ն կոչ է արել հութիներին անհապաղ ազատ արձակել Eternity C նավի անձնակազմին

Եմենում ԱՄՆ դեսպանատությունը հայտարարել է, որ հութիներն «առևանգել են Eternity C նավի անձնակազմի ողջ մնացած անդամներին» և կոչ է արել նրանց անհապաղ ազատ արձակել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Հութիները շարունակում են ապացուցել, որ ԱՄՆ-ն ճիշտ էր՝ իրենց դասակարգելով որպես ահաբեկչական կազմակերպություն», – նշվել է դեսպանության հաղորդագրության մեջ։

Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Eternity C նավը հուլիսի 7-ին հարձակման է ենթարկվել Եմենի Հոդեյդա նավահանգստից մոտ 90 կմ հարավ-արևմուտք։ 

Reuters-ի տվյալներով՝ նավի վրա եղել է 25 մարդ: Նրանցից 4-ը հարձակման հետևանքով մահացել են։ Եվրոպական Aspides ծովային առաքելության անդամները փրկել են անձնակազմի 6 անդամի, մնացածն անհետ կորած են համարվում։ Հութիները հայտարարել են, որ հարձակվել են Eternity C նավի վրա, քանի որ այն ուղևորվում էր դեպի Իսրայել, և որ անձնակազմի անդամներին տեղափոխել են «անվտանգ վայր»։ 

Սա երկրորդ նավն է, որը հութիների կողմից խորտակվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ հութիները հայտարարել էին Magic Seas նավի խորտակման մասին որը, նրանց պնդմամբ, «պատկանում էր մի ընկերության, որը խախտել էր օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս