Արտահերթ ընտրություններ կանցկացնեն՝ խոշորացված համայնքներն էլ ավելի խոշորացնելու համար

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ գնում է քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված համայնքների խոշորացման՝ խոշորացնելով արդեն իսկ խոշորացված համայնքները։

Խոսքն այս դեպքում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի մասին է։ Այս համայնքը մնացել է առանց ղեկավարի՝ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո, ինչից հետո օրենքով սահմանված կարգով երկշաբաթյա ժամկետում Վաղարշապատի ավագանին պետք է ընտրեր համայնքի նոր ղեկավար, բայց չընտրեց։

Ավագանու կողմից երկու շաբաթվա ընթացքում համայնքի նոր ղեկավար չընտրելու դեպքում ավագանու լիազորությունները դադարեցվում են և նշանակվում է ավագանու արտահերթ ընտրություն։

Հենց այդ որոշումն էլ Կառավարությունն ընդունել է այսօր, և Վաղարշապատ համայնքն էլ ավելի կխոշորացվի։

Թե որքան է արժենալու քաղաքական նպատակադրությամբ պայմանավորված արտահերթ ընտրությունը 2025 թվականի պետական բյուջեի վրա, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ՝ համապատասխան տվյալների բացակայության պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031