Բաժիններ՝

Թրամփը տրանսպորտի նախարարին նշանակել է ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել տրանսպորտի նախարար Շոն Դաֆիին։

Թրամփը նշանակման մասին գրառում է կատարել Truth Social սոցցանցի իր էջում։

«Նա թեկուզ և կարճաժամկետ, բայց հիասքանչ առաջնորդ կլինի ավելի ու ավելի կարևոր դարձող տիեզերական գործակալության համար»,- նշել է Թրամփը։

Շոն Դաֆին X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել նշանակման կապակցությամբ՝ նշելով․ «Պատիվ ունեմ ստանձնելու այս առաքելությունը։ Ժամանակն է նվաճել տիեզերքը։ Անցնենք մեկնարկին»։

Մայիսի վերջին Թրամփը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնից հետ էր կանչել միլիարդատեր, օդաչու Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը։ Որոշումը կայացվել էր Սենատում Այզեքմանի թեկնածության շուրջ քվեարկությունից օրեր առաջ։

Ջարեդ Այզեքմանը մասնավոր թռիչքներով երկու անգամ եղել է տիեզերքում ու հայտնի է ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկի հետ սերտ կապերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս