Բաժիններ՝

Թրամփը հայտնել է ԱՄՆ պղնձի ներմուծման 50% մաքսատուրքի սահմանման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգներ պղնձի ներմուծման 50-տոկոսանոց մաքսատուրք  սահմանելու մասին:

Այս մասին նախագահը գրել է Truth Social սոցցանցի իր էջում:

«Ստանալով մեր ազգային անվտանգության հանգամանալից գնահատականը՝ ​​ ես հայտարարում եմ 2025 թվականի օգոստոսի 1-ից պղնձի 50% մաքսատուրքի սահմանման մասին», – ասել է Թրամփը: 

Նախագահի խոսքով՝ պղինձն ԱՄՆ-ին անհրաժեշտ է՝  կիսահաղորդիչների, ինքնաթիռների, նավերի, զինամթերքի, կուտակիչների, ռադարային համակարգերի, հակահրթիռային պաշտպանության համակարգերի, հիպերձայնային զենքի արտադրության և տվյալների մշակման կենտրոնների կառուցման բնագավառում:

«Պղինձը Պաշտպանության նախարարության կողմից երկրորդ առավել շատ օգտագործվող նյութերից է», – ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ պղնձի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը կուղղի այն սխալները, որոնք թույլ են տրվել նախկին նախագահ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի  կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս