Բաժիններ՝

Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին

Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանինՌուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ Թուրքիան սպասում է Ուկրաինայի պատասխանին։

Այս մասին Բրազիլիայում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտին թուրքական TRT Haber-ին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա տեղեկացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների երրորդ փուլի անցկացմանը։ Ֆիդանը խոսել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունից՝ նշելով, որ թուրքական կողմը «պատրաստ է անել հնարավոր ամեն բան խնդրի դիվանագիտական լուծման համար»։

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս մասին իրենք բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին։ «Մեր ցանկությունն այն է, որ հրադադար հաստատվի, րոպե առաջ սկսվի մարդասիրական օգնությունը և դադարի այս ցեղասպանությունը»,- ասել է Ֆիդանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031