Սա թերեւս ոչ միայն Իրան-ՄԱԳԱՏԵ գործակցությանն առնչվող հանգամանք է, այլ ընդհանրապես կարող է լինել ՄԱԳԱՏԵ միջազգային դերի վերանայման կատալիզատոր. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի նախագահը ստորագրել է ՄԱԳԱՏԵ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենքը, որն ընդունել էր Իրանի խորհրդարանը:

Ըստ էության, սա թերեւս ոչ միայն Իրան-ՄԱԳԱՏԵ գործակցությանն առնչվող հանգամանք է, այլ ընդհանրապես կարող է լինել ՄԱԳԱՏԵ միջազգային դերի վերանայման կատալիզատոր:

Եվ սա իհարկե չի լինի նաեւ զարմանալի, եթե նկատի առնենք այն, որ աշխարհակարգային տրանսֆորմացիայի մեծ գործընթացը ըստ էության դրել է բոլոր միջազգային կառույցների «ռեվիզիայի» կամ վերաիմաստավորման հարց: Եվ բնականաբար այս պարագայում կարող է նաեւ բացառություն չլինել ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը: Պարզապես, ՄԱԳԱՏԵ համար առիթը դարձավ Իրանի հարցը:

Սա իհարկե Հայաստանի համար անմիջական ուշադրության առարկա հանգամանք է, նկատի ունենալով այն, որ տվյալ պարագայում խոսքը ոչ միայն օպարզապես միջազգային մի կազմակերպության մասին է, այլ կազմակերպության, որի հետ Հայաստանն ունի անմիջական ոլորտային գործակցություն՝ Հայաստանի ատոմակայանի թեմայով:

Լինելով միջուկային էներգետիկայի երկրր, Հայաստանը բնականաբար աշխատում է ՄԱԳԱՏԵ հետ, եւ վերջինիս միջազգային դերի թե դե յուրե, թե նույնիսկ դե ֆակտո որեւէ տրանսֆորմացիա անմիջականորեն կարող է առնչվել նաեւ Հայաստանին:

Իսկ, հաշվի առնելով նաեւ Հայաստանի ատոմակայանի հարցում, եւ Հայաստանում նոր ատոմմակայանի հարցում թե զուտ մասնագիտական-տնտեսական, թե նաեւ աշխարհաքաղաքական խրթին շերտերը, ՄԱԳԱՏԵ ջուրջ իրավիճակը անկասկած շատ մոտ է մեր «մաշկին»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031