Սա կոչվում է ռեկետ. եթե ՀԷՑ-ը պետականացվի, ունենալու ենք պրոբլեմներ. Հովիկ Աղազարյան

Սա կոչվում է ռեկետ. լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին։

«Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ՝ և՛ թանկացումների, և՛ հոսանքի մատակարարման իմաստով, նաև՝ միջազգային սեփականության իրավունքի իմաստով»,-ասաց նա։

Ըստ Աղազարյանի՝ առկա օրենքները լրիվ բավարար են ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները այնպես տանելու, որ ընդունելի լինի և՛ հասարակության, և՛ պետության համար։

«Դու հանրային ծառայությունների ինքնավար հանձնաժողով ունես, որը հիմնավորումներ է տալիս, որ պետք է, օրինակ, գինը իջեցնես, Սամվել Կարապետյանն ընդունում է, որ ինքն այդքան էլ լավ չի հասկանում այդ բիզնեսից և վաճառում է, իսկ սա կոչվում է ռեկետ»,-ասաց նա։

Նա օրինակ բերեց, որ թեև «Վեոլիա ջրից» բողոքները շատ են, բայց եթե դա չհանձնվեր մասնավորին, բազմաթիվ խորը խնդիրներ կլինեին այսօր։ Ըստ նրա, նույնը կլիներ նաև կոնյակի գործարանի դեպքում, և խաղողագործությունը Հայաստանում կմեռներ․ «Սրանք այն ոլորտներն են, որոնք մասնավորը պետք է ղեկավարի, իսկ պետությունը՝ վերահասկի»։

Այդքանով հանդերձ՝ Աղազարյանը չի մասնակցի Սամվել Կարապետյանի աջակցության ակցիային, քանի որ Կարապետյանի «արտահայտությանը կողմ չէ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031