Բաժիններ՝

Կալիֆոռնիայում հրավառ նյութերի պահեստում ուժգին պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայում հրավառ նյութերի պահեստում հրդեհ է բռնկվել և ուժգին պայթյուն տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Պահեստը գտնվում է Սակրամենտոյից հյուսիս-արևմուտք գտնվող Էսպարտո փոքր քաղաքի մոտակայքում, որն ունի մոտ 3000 բնակչություն։

Էսպարտոյի հրշեջ ծառայությունից չեն հայտնել՝ արդյոք տուժածներ կան, թե ոչ։ Պաշտոնյաները հայտնել են, որ պահեստներից մեկում մեկ խոշոր հրդեհը մի քանի տեղային հրդեհներ է առաջացրել, որոնք, ընդհանուր առմամբ, տարածվել են մոտ 80 ակր տարածքի վրա։

Ուղղաթիռից նկարված տեսանյութում երևում է շենքից դուրս եկող սպիտակ ծուխ, որից հետո տեղի է ունենում մեծ պայթյուն, այնուհետև՝ հրավառ նյութերի պայթյուններ։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Տեղեկություններ են հաղորդվում, որ որևէ հանցավոր գործոն չի նկատվել։ Վնասները գնահատելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031