Բաժիններ՝

ՌԴ-ում ազատ են արձակել ադրբեջանական համայնքի ղեկավարին

ՌԴ-ում ազատ է արձակվել հուլիսի 1-ին Եկատերինբուրգում բերման ենթարկված «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել որպես վկա հարցաքննությունից հետո: Շիխլինսկին և նրա որդին ձերբակալվել էին հուլիսի 1-ին։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ՌԴ իրավապահները փորձում ձերբակալել նրան, երբ վերջինս փորձում էր մեքենայով հեռանալ։

Իրավապահները կոտրել էին նրա ավտոմեքենայի կողային ապակիները, ավտոմեքենայից դուրս էին հանել Շիխլինսկուն և նրա որդուն ու ձերբակալել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031