Դատավոր Մասիս Մելքոնյանը երիտասարդ կնոջ հետ է կապվել ու հեռացել ընտանիքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։

Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլեւ՝ բարոյական, ընտանեկան: Նրա ընտանեկան, ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։

Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031