Բաժիններ՝

Եվրոպայում տապի ալիքը 2 մարդու կյանք է խլել

Եվրոպական մի շարք երկրներում տապի ալիքը շարունակվում է։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում շոգ եղանակի պատճառով նախազգուշացում է տարածվել։ Իտալիայում 2 մարդ է մահացել շոգի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ֆրանսիայի 16 դեպարտամենտում, այդ թվում՝ Փարիզում հայտարարվել է ծայրահեղ շոգի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Փարիզում փակվել է Էյֆելյան աշտարակը։ Նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել նաև Խորվաթիայում և Բելգիայում։

Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել է հունիսի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի 46 աստիճան։ Անգլիայի հարավ-արևելքում ևս շոգեր են, ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի 35 աստիճանի։ Հայտարարվել է նախազգուշացման դեղին մակարդակ մինչև հուլիսի 2-ը։

Իսկ Թուրքիայի արևմուտքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները։ 50 000 մարդ հրդեհների պատճառով տարհանվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031