
Հայտնաբերվել է Քրիստինե Պ․-ին պատկանող «Rolls-Royce»-ը գողացած 44-ամյա տղամարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Ժորա Գ․-ն հունիսի 23-ի ժամը 01։20-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան 14 հասցեում գործող «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հոթելից, չարաշահելով հյուրանոցի աշխատակցի վստահությունը, խաբեությամբ վերցրել է ՌԴ քաղաքացի 32-ամյա Քրիստինե Պ․-ին պատկանող «Rolls-Royce» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի բանալիները, որը հյուրանոցում աշխատակցուհու մոտ է թողել վերջինիս բարեկամուհի Գիա Ս․-ն և գողացել ավտոմեքենան։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանող հատուկ տարածք։ Դեպքի փաստով ոստիկանության Բաղրամյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ժորա Գ․-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։