
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 5 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին ավարտեց ելույթները Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում:
Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Եզրափակչում հաղթանակներ տարան ու չեմպիոն դարձան 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 85 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 90 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը և Դավիթ Սիմոնյանը նվաճեցին արծաթե մեդալներ։ Բարեղամ Հարությունյանը, Իշխան Հովսեփյանը, Արարատ Հարությունյանը և Համլետ Հարությունյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: