Բաժիններ՝

Սբ.Էջմիածինը դիմում է մեզ՝ իր հավատավոր զավակներին, Մայր Աթոռի տարածքում առաջիկա օրերին հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մայր Աթոռից պաշտոնապես հայտնում են, որ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ առաջիկա հինգ օրերին Մայր Տաճարում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սբ.Պատարագ՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։

Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս կարևոր քայլով Սբ.Էջմիածինը դիմում է մեզ՝ իր հավատավոր զավակներին, Մայր Աթոռի տարածքում առաջիկա օրերին հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով։ Հայաստանը զավթած թրքալեզ ռեժիմն ապացուցել է, որ ոչ մի սրբապղծության առջև այլևս չի կանգնելու, և ցանկացած պահի պատրաստ է դիմել ցանկացած սադրանքի։ Ուստի իսկապես կարևոր է առաջիկա օրերին ըստ հնարավորության՝ լինել Սբ.Էջմիածնում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30