«Ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելն, արդեն կարևոր է»

Տրգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեպետ Շիրակի թեմի առաջնորդն այս պահին մտադիր չէ առաջադրվել վարչապետի պաշտոնում, սակայն գործընթացները նոր թափ են հավաքում և, միգուցե, առաջիկա օրերին մտափոխվի` հիմքում ունենալով մեծ թվով պատգամավորների պատրաստակամությունն ու հասարակական պահանջը:

Ամեն դեպքում ընդդիմադիր խմբակցությունների և անկախ պատգամավորների մոտեցումը` ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու ճանապարհն անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանության մեջ դիտարկելն, արդեն կարևոր է:

Իսկ թեմայի մյուս առանձնահատկություններն արտացոլված են «Պատիվ ունեմ» խմբակցության` անվստահության գործընթացի վերաբերյալ արտահայտած հայտարարություններում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30