 
                        Սյունիքի մարզում 25-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում
 
                                    Հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհի 187 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սերյոժա Գ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        