Բաժիններ՝

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հանրապետությունում հունիսի 27-ի ցերեկն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր։ Հորդորում են 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հունիսի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում՝ հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին՝ ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս