
Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իսրայել-Իրան հակամարտությունն անցյալում է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը, հույս է հայտնել, որ այն արդեն անցյալում է։
Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Հիմա Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես, փառք Աստծո։ Եկեք համարենք, որ դա անցյալում է»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կկարողանա զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում ՝ Իրանի հետ։