Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30