
Նիկոլ, դու Լևոնը չես ու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած, պարտված ու ծեծված գործիչ, որին ծաղրում են բոլորը. Կարպիս Փաշոյան

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ, կուզեիր չէ՞, դու էլ Լևոնի պես պատմության մեջ մնայիր որպես Արցախ ազատագրող, տարածքներ գրավող, միջազգային գործընկերների՝ Օզալի, Դեմիրելի, Ելցինի, Բուշ ավագի, Քլինթոնի, Շևարնադձեի, հայր Ալիևի, Միտերանի, Ժակ Շիրակի, հարգանքը վայելող գործիչ , հարգված գիտնական ու մտավորական լինեիր, լուրջ գրքեր գրեիր ու գաղափարներ առաջ մղեիր։
Բայց ո՛չ։ Ցավոք սրտի, դու Լևոնը չես ու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած, պարտված ու ծեծված գործիչ, որին ծաղրում են բոլորը։ Քեզ կհիշեն, բայց որպես աղետի, ամոթի ու տառապանքի խորհրդանիշ, որպես՝ Պուտինի, Էրդողանի, Ալիևի, Բայդենի, Շառլ Միշելի ձեռքի խաղալիք, որին գնդակի պես այս ու այն կողմ էին տշում։ Դու դա հասկանում ես ու չես կարողանում ներել Լևոն Տեր-Պետրոսյանին»։