Եթե հակաթոռ կաթողիկոսի ձեռնադրած «քահանան» ձեզ պսակում է, դա պսակադրություն չէ․ Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ նույնիսկ դավաճանին ընդդիմացող շատ մարդկանց մոտա սխալ ընկալում, թե Նիկոլն իրեն հաճո կաթողիկոս է դնելու, ուզում եմ մեկընդիմիշտ փակել այդ հարցը։

Այդ նիկոլահպատակ անձը, ով էլ որ լինի, սկզբունքորեն չի կարող կաթողիկոս լինել։ Ինքն իրեն ինչ ուզի կարող է անվանել, կարող է զավթել Վեհարանն ու Մայր Աթոռը, կարող է սկսել ապօրինաբար կատարել այն գործողությունները, որոնք Կաթողիկոսի իրավասության ներքո են, բայց նա երբեք չի կարող լինել կաթողիկոս։

Որովհետև Ամենայն Հայոց Կաթողիկոս կարող է լինել բացառապես առաքելական ժառանգականության պահպանմամբ ընտրված և օծված ՄԻԱԿ անձը։ Այդ անձն այսօր կա և նա Գարեգին Բ Հայրապետն է։ Ցանկացած այլ անձ հակաթոռ կաթողիկոս է։

Անգամ պարտադրված (կապ չունի, թե ինչպես պարտադրված և ում կողմից պարտադրված) հրաժարականն, ի դեպ, իրերի այս դրվածքում որևէ բան չի կարող փոխել։ Այդպիսի «հրաժարականի» պարագայում անգամ Գարեգին Երկրորդը շարունակելու է լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Որովհետև նա Աստծո կամքով օծյալ Կաթողիկոսն է ու անգամ, եթե կարողացել ես անձին բան պարտադրել, Աստծո կամքին չես կարող։

Մի բան էլ․ հակաթոռ կաթողիկոսի կատարած բոլոր ձեռնադրությունները, իր և իր ձեռնադրածների կատարած բոլոր խորհուրդները ոչ մի հոգևոր արժեք չունեն։ Այլ բառերով ասած՝ եթե հակաթոռ կաթողիկոսի ձեռնադրած «քահանան» ձեզ պսակում է, դա պսակադրություն չէ։ Նույն հաջողությամբ ես կարող եմ ձեզ պսակել։

Եթե այդպիսի «քահանան» ձեր երեխային է մկրտում, դա մկրտություն չէ ու ձեր երեխան մնում է չմկրտված։ Եվ այդպես շարունակ։

Տեսանյութեր

Լրահոս