
Վախեր ունեն, իշխանությունը պահպանելու մոլուցք. Հայկ Մամիջանյանը` ձերբակալությունների մասին

Իշխանությունների նման գործողությունները միշտ պայմանավորված են լինում վախերով և իշխանությունը պահպանելու մոլուցքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` մեկնաբանելով «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում իրականացված զանգվածային խուզարկությունները և դրան հետևած ձերբակալությունները։
«Երբ զգում են, որ կա իշխանությունը կորցնելու հավանականություն, երբ տեսնում են, որ բնակչության մեծ մասը գիտակցում է, թե իրենք ինչ հակապետական գործունեություն են ծավալում, սկսում են նմանօրինակ ցնցումներ։ Բագրատ սրբազանին ձերբակալելու ողջ գործընթացը միտված է մի բանի` ամբողջը խառնել իրար, ստեղծել տեղեկատվական խառնաշփոթ և իրենց բոլոր ծրագրերը հակաիրավական, հակապետական շղարշի տակ իրականացնել»,- ասաց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ տեղի ունեցող գործընթացները ընդդիմախոսների դեմ իրավական համակարգի օգտագործման հերթական դրսևորումն են։
Պատգամավորը հավելեց, որ ամեն ինչ սպասում է Նիկոլ Փաշինյանից, ուստի իրենց խմբակցությունը առաջարկում է մինչ ընտրությունները անվստահություն հայտնել վարչապետին և այդ կերպ հասնել իշխանափոխության։
Նա համարում է, որ այդ օրակարգը ավելի քան արդիական է և իրատեսական։