Բագրատ սրբազանին մեղադրանք է ներկայացվել. նա չի ընդունում մեղադրանքը

Այս պահին Բագրատ սրբազանին ներկայացված է մեղադրանք, որը նա չի ընդունում։ 24 ժամվա ընթացքում կալանքի միջնորդություն կներկայացնեն դատարան։ Այս մասին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ցավոք սրտի, ես մտավախություն ունեմ, որ այս ժյուլվեռնյան ֆանտաստիկ միֆերից հետո հաջորդ թիրախում, և ավելի լուրջ ձևով, հայտնվելու է եկեղեցին։ Բագրատ սրբազանին հարցաքննել են, բայց նա ցուցմունք չի տվել, նրա համար անորոշ է մեղադրանքը, այս ամենին վերաբերվում է որպես քաղաքական հետապնդման և բնականաբար այդ մեղադրանքը չի ընդունում»,– ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ մնացածն արդեն դատարանի տիրույթում է, թե արդյոք կալանքը որպես խափանման միջոց կընտրեն, թե ոչ, և ինչ շարունակություն կունենա այս քաղաքական հետապնդման հերթական ֆարսը։

Տեսանյութեր

Լրահոս