
Քաղաքում ոստիկանական անսովոր իրարանցում է

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները: Նշվում է, որ իրավապահները նաև գործողություններ են իրականացնում Բագրատ սրբազանի կեցավայրում։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է, որ վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները:
Նիկոլ Փաշինյանն ու կինը, ըստ էության չբավարարվելով իրենց երեկվա ֆեյսբուքյան հարձակումներով, հիմա էլ իրավապահներին են ոտքի հանել ինչ-որ երևակայական հեղաշրջողներ գտնելու համար։
Այս պահին Երևանի կենտրոնի ու կենտրոնին հարող փողոցներում արտասովոր իրարանցում է։ Ազդանշանային համակարգերը միացրած երթևեկում են ոստիկանական մեքենաներ, Սայաթ-Նովա փողոցում անգամ ջրցան մեքենա է նկատվել։ Սա թերևս արվում է քաղաքացիների շրջանում վախի մթնոլորտ տարածելու համար։