«Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից. Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է». Արշակ սրբազան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գրառում է արել՝ հասցեագրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանին․

«Սափրված ծաղրածուն ոչ մի կերպ չի ազատվում իր մտասևեռումներից ու կպչուն մտքերից:

Հիվանդ երևակայությունը անընդատ սավառնում է նույն առանցքի շուրջ: Իրեն թվում է` հիմարությունները բազմիցս կրկնվելով կդառնան իմաստություն, իսկ բամբասանքները՝ ճշմարտություն:

Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարոն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»:

Շարունակիր «դիմակայել» համազգային մարտահրավերներին՝ կրքոտ ու խանդավառ հայհոյախոսությամբ. դա քո սնունդն է»:

Տեսանյութեր

Լրահոս