Բաժիններ՝

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության հնարավորությունները սոցիալական արդարության և մարդկային եղբայրության ոլորտում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։

Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ որպես արդյունավետ հարթակ երկրների միջև ոլորտային երկխոսության և համագործակցության խթանման համար։

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և կարող են դառնալ համագործակցության հիմք։ Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթը շեշտել է, որ սոցիալական արդարության, համերաշխության և մարդկային եղբայրության թեմաները լիովին համահունչ են իրենց գործունեության արժեքային համակարգին և առաջնահերթություններին, ու այդ ուղղությամբ պատրաստ են աշխատել համատեղ։

Ըստ այդմ՝ կողմերն առանձնացրել են համագործակցության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել նշված ուղղություններով սկսելու հստակ քայլերի մշակման գործընթաց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս